11 միլիոն դոլար արժողությամբ կիբերհանցագործության հետևում կանգնած հանցախմումբը ձերբակալվել է

11 միլիոն դոլար արժողությամբ կիբերհանցագործության հետևում կանգնած հանցախմումբը  ձերբակալվել է

Վերջերս հանրայնորեն հայտարարվեց OPERA1ER հաքերային հանցախմբի ղեկավարի ձերբակալության լուրի մասին:

«Ենթադրվում է, որ ավելի քան 30 հարձակումների արդյունքում խումբը գողացել է մոտ 11 միլիոն ԱՄՆ դոլար՝ Ասիայի և Լատինական Ամերիկայի 15 երկրների տարբեր օգտատերերից», – նշում է գործակալությունը:

Ֆինանսապես մոտիվացված հանցախումբը հայտնի է նաև՝ Common Raven, DESKTOP-GROUP և NX$M$ անվանումներով: Հանցախմբի գործելաոճը առաջին անգամ բացահայտվեց Group-IB-ի և Orange CERT-ի համակարգման կենտրոնի (Orange-CERT-CC) կողմից՝ մանրամասնելով բանկերի, ֆինանսական ծառայությունների և հեռահաղորդակցական ընկերությունների նկատմամբ իրականացված հարձակումների մանրամասները:

Այս տարվա հունվարի սկզբին Broadcom-ի Symantec-ը հայտարարեց, որ գործունեությունը, որի հետևում հանգնած է Bluebottle-ը, իրականում OPERA1ER-ի ձեռագիրն է:

Hacking Crew

OPERA1ER-ը 3 – 12 ամիս շարունակ մուտք է ապահովում դեպի վտանգված ցանցեր, երբեմն մի քանի անգամ իսկ թիրախավորելով միևնույն ընկերությանը:

«Հաղորդագրությունների մեծ մասը գրված են ֆրանսերենով և նմանակում են հարկային ծառայության կեղծ ծանուցումները կամ աշխատանքի ընդունման առաջարկները», – ասվում է Group-IB-ում:

«OPERA1ER-ը հաջողել է մուտք գործել ներքին վճարային համակարգեր, որոնք օգտագործվել են տուժած կազմակերպությունների կողմից»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/