ԱՄՆ-ի քաղաքացին Միսսուրիի դատարանում մեղավոր է ճանաչվել darknet carding կայք-էջ մուտք գործելու և տասնյակ հազարավոր օգտատերերի ֆինանսական դրամապանակների մասին գաղտնի ինֆորմացիա վաճառելու մեջ:
Միհալոն և նրա գործընկերները վաճառել են իրենց ապրանքները ստվերային շուկաներում, ինչպիսիք են՝ AlphaBay Market-ը, Wall Street Market-ը և Hansa Market-ը:
«Միհալոն այն առաջնորդն էր, ով հավաքագրեց և ղեկավարեց թիմը, ինչպես նաև օգնեց վաճառել ամբողջ գողացված ֆինանսական տվյալները», – ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության (DoJ) կողմից տարածված զեկույցում:
Ենթադրվում է, որ Staats-ը այս ծառայությունների համար վաստակել է առնվազն՝ 21 000 դոլար արժողությամբ բիթքոյն: 2022 թվականի դեկտեմբերի 14-ին նա ի վերջո մեղավոր ճանաչվեց: Նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում։
Արդարադատության նախարարության փաստարկներով Միհալոնը հավաքագրել է ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ: Մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել կատարված խարդախության միայն մեկ կետում, որը նախատեսում է առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Նրան նաև կարգադրվել է զրկել բոլոր ապօրինի եկամուտներից:
Այս ամսվա սկզբին ԱՄՆ իշխանությունները փակեցին Try2Check-ը՝ հայտնի ռուսական հարթակը, որն օգտագործվում էր կիբերհանցագործների կողմից՝ գողացված վարկային քարտերի տվյալները ընթերցելու համար:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/