40 միլիոն դոլարի կրիպտոարժույթի կողոպուտ

40 միլիոն դոլարի կրիպտոարժույթի կողոպուտ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտարարեց, որ Հյուսիսային Կորեայի հաքերները փորձել են գողացված կրիպտոարժույթ կանխիկացնել, որի արժեքը գերազանցել է 40 միլիոն դոլարը:

Իրավապահ գործակալությունը blockchain-ի գործունեությունը վերագրել է Trader Traitor-ին, որը նաև հայտնի է և հանդես է գալիս Jade Sleet անունով:

Սա իր մեջ ներառում է 60 միլիոն դոլարի վիրտուալ արժույթի գողություն Alphapo-ից, 37 միլիոն դոլարի վիրտուալ արժույթի գողություն CoinsPaid-ից և 100 միլիոն դոլարի գողություն՝ Atomic Wallet-ից:

Կլաստերը համընկնում է հյուսիսկորեական մեկ այլ խմբի հետ, որը կոչվում է APT38 (aka BlueNoroff կամ Stardust Chollima), որն, իր հերթին, ավելի ընդգրկուն՝ Lazarus ընտանիքի մաս է կազմում: Անցյալ ամիս Google-ին պատկանող Mandiant-ը TraderTraitor-ին միացրեց UNC4899 հաքերային խմբին, որը վերագրվում է JumpCloud-ի խախտմանը:

Համաձայն TRM Labs-ի հետախուզական ընկերության կողմից կազմված տվյալների՝ Հյուսիսային Կորեայի հաքերները 2018 թվականից ի վեր գողացել են ավելի քան 2 միլիարդ դոլարին համարժեք կրիպտոարժույթ:

«Մասնավոր հատվածի սուբյեկտները պետք է ուսումնասիրեն այս հասցեների հետ կապված blockchain-ի տվյալները և զգոն լինեն՝ կանխելու այն գործարքները, որոնք ուղղակիորեն բխում են դրանցից», – ասվում է FBI-ի կողմից:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/