AI համակարգերի զարգացման ուղիների համար նոր ուղեցույց է մշակվում

AI համակարգերի զարգացման ուղիների համար նոր ուղեցույց է մշակվում

Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և 16 այլ երկրներ միասին համատեղ  ուժերով արհեստական ինտելեկտի (AI) համակարգերի մշակման համար նոր ուղեցույց են մշակել և հրապարակել:

«Մոտեցումը առաջնահերթություն է տալիս հաճախորդների տվյալների անվտանգության և մտավոր սեփականության պաշտպանությանը, ընդգրկում է արմատական մոտեցումներ», – ասվում է ԱՄՆ Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության (CISA) կողմից:

Ուղեցույցի կազմման և հրապարակման էությունը կայանում է AI-ի կիբերանվտանգության մակարդակի բարձրացման մեջ:

Թողարկված ուղեցույցները նաև հիմնված են ԱՄՆ կառավարության շարունակական ջանքերի վրա՝ կառավարելու արհեստական ինտելեկտի կողմից բխող ռիսկերը: Ուղեցույցում ընդգրված գործիքները պատշաճ կերպով փորձարկվել են մինչև հանրային հրապարակումը:

Գործակալությունների փոխանցմամբ, դրանց թողարկման նպատակների շարքում ընդգրկված է նաև պայքարը հաքերների դեմ, որոնք ուղղված են AI համակարգերին, որոնք ամեն գնով փորձում են չարտոնված մուտք ձեռք բերել դեպի ներքին ցանցեր ու համակարգեր:

«Սրանց հասնելու համար  բազմաթիվ եղանակներ կան, ինչպիսիք են՝ ինտենսիվ հարձակումները large language model (LLM) domain-երում կամ user-երի feedback-երը», – նշում է NCSC-ը։

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/