ԱՄՆ Արդարադատության նախարարությունը (DoJ) և ԱՄՆ 16 նահանգների գլխավոր դատախազները Apple-ին մեղադրել են սմարթֆոնների նկատմամբ մենաշնորհ սահմանելու մեջ՝ դրանով իսկ խախտելով օգտատերերի տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը։
«Apple-ը արդարացումների քողի տակ թաքցնում է ողջ իրողությունը՝ արդարացնելով իր հակամրցակցային վարքագիծը», – նշվում են տարբեր հայցերում:
Բողոքի համաձայն iPhone-ի օգտատերերը, ովքեր հաղորդագրություններ են ուղարկում iPhone-ից այլ հեռախոսների օգտատերերին, Messages հավելվածի միջոցով, ունեն ավելի քիչ անվտանգ SMS ձևաչափ (ի տարբերություն iMessage-ի), որը չունի գաղտնագրման աջակցություն։ Մյուս կողմից, iMessage-ը ծայրից ծայր կոդավորված է (E2EE)։
2023 թվականի դեկտեմբերին Beeper-ին հաջողվել է iMessage-ի protocol–նն ու ծառայությունը տեղափոխել Android՝ Beeper Mini կոչվող client–ի միջոցով: Apple-ը, այնուամենայնիվ, դադարեցրել է այդ ջանքերը՝ պատճառաբանելով, որ Beeper-ը «զգալի վտանգներ է ներկայացնում օգտատերերի անվտանգության և նրանց տվյալների գաղտնիության համար»:
Անցյալ տարեվերջին Apple-ը անակնկալ կերպով հայտարարեց, որ մտադիր է իր Messages հավելվածին ավելացնել Rich Communication Service (RCS)–ը՝ SMS ստանդարտի արդիականացված տարբերակը: Տեխնոլոգիական ոլորտի գիգանտը նաև նշեց, որ կաշխատի encryption–ի ինտեգրման ուղղությամբ։
Աղբյուրը՝ https://thehackernews.com/