ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը (CISA) դաշնային գործակալություններին կոչ է արել կանխարգելիչ միջոցներ նախաձեռնել Microsoft-ի համակարգերի վերջին խախտումները շտկելու ուղղությամբ։
Տարվա սկզբին բացահայտված հարձակումը վերագրվել է ռուսական խմբին, ինչը հետագծվել է Midnight Blizzard (aka APT29 or Cozy Bear)–ին: Անցյալ ամսվա տվյալներով Microsoft-ը բացահայտեց, որ հաքերական խմբին հաջողվել է մուտք գործել իր source code–ի մեջ, սակայն համակարգերի խախտման լուրջ ապացույցներ չի արձանագրել։
Գործակալությունը կազմակերպություններին նաև կոչ է անում օպերատիվ կերպով համապատասխան թարմացումներ կատարել։ Կազմակերպությունները, որոնց վրա ներգործել է խախտումը, խորհուրդ է տրվում կապվել Microsoft-ի հետ՝ խորհրդատվություն ստանալու և ցանկացած հուզող հարցի պատասխան ստանալու համար։
Բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կիրառել անվտանգության ճիշտ մարտավարություն՝ սահմանելով ուժեղ գաղտնաբառեր և multi-factor authentication (MFA), – նշում է CISA-ն:
Բացահայտումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ CISA-ն թողարկեց իր malware-ների վերլուծության համակարգի նոր Malware Next-Gen տարբերակը, ինչը կազմակերպություններին թույլ կտա malware sample (anonymously –եր օգտագործել։
Աղբյուրը՝ https://thehackernews.com/