ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանցի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանցի պաշտոնյաների դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) վերջերս հայտարարեց Իրանի հետախուզական գործակալության հետ կապված վեց պաշտոնյաների նկատմամբ իրականացված պատժամիջոցների մասին:

Պաշտոնյաների թվում են՝ Համիդ Ռեզա Լաշգարյանը, Մահդի Լաշգարյանը, Համիդ Հոմայունֆալը, Միլադ Մանսուրին, Մոհամմադ Բաղեր Շիրինքարը և Ռեզա Մոհամմադ Ամին Սաբերյանը:

Ռեզա Լաշգարյանը նաև IRGC-CEC-ի ղեկավարն է և համարվում է IRGC-Qods ուժերի հրամանատարը: Ենթադրվում է, որ նա ներգրավված է եղել ԻՀՊԿ տարբեր կիբեր և հետախուզական գործողություններում և հարձակումներում:

Հարձակումը վերագրվել է «Cyber Av3ngers» անունով հանդես եկող իրանցի հաքերին, ով Իսրայել-Համաս հակամարտությունից հետո առաջին պլան է մղվել:

Խումբը, որը ակտիվ է 2020 թվականից, նաև կանգնած է մի քանի այլ կիբերհարձակումների հետևում, այդ թվում Բոստոնի մանկական հիվանդանոցի վրա իրականացված կիբերհարձակումը:

Բացահայտումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մեկ այլ իրանամետ «օպերացիոն խումբ» հարձակում գործեց Ալբանիայի վիճակագրության ինստիտուտի վրա (INSTAT) և հայտարարեց, որ գողացել է հսկայածավալ տվյալներ:

«Homeland Justice»-ը Ալբանական ընկերություններն ու պետական կառավարման մարմինները թիրախավորելու վաղուցվա փորձ ունի և նման հարձկումների շարքը լիովին համադրելի է նրա ձեռագրին:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/