ԱՄՆ-ի կիբերանվտանգության և հետախուզական հարցերով զբաղվող գործակալությունները համատեղ կերպով հաղորդագրություն են տարածել կիբերհանցագործական մի խմբի մասին, որը հայտնի է Scattered Spider անունով և օգտագործում է ֆիշինգի բարդ մարտավարություն՝ նպատակային թիրախներ ներթափանցելու համար:
Հաքերների խումբը, որը հայտնի է նաև՝ Muddled Libra, Octo Tempest, 0ktapus, Scatter Swine, Star Fraud և UNC3944 անուններով, անցյալ ամիս Microsoft-ի լայնածավալ ուսումնասիրման թեման էր:
Scattered Spider-ը մեծ Gen Z կիբերհանցագործությունների էկոհամակարգի մի մասն է և իրեն անվանում է Com (այլ կերպ` Comm):
Այս շաբաթվա սկզբին Reuters-ի զեկույցում բացահայտվեց, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) արդեն իսկ տեղյակ է կիբերհանցագործությունների խմբավորման մի քանի տասնյակ անդամների ինքնության մասին:
«Հաքերները հաճախ են միանում միջադեպերի վերացման call-երին և հեռակոնֆերանսներին՝ հավանաբար պարզելու, թե ինչպես են անվտանգության թիմերը որսում իրենց և ակտիվորեն մշակում են ներխուժման նոր մարտավարություն և ուղիներ», – նշում են գործակալությունները:
ԱՄՆ կառավարությունը կոչ է անում ընկերություններին իրականացնել phishing-resistant MFA, կիրառել վերականգնման պլան, պահպանել offline backups-ներ և հավելվածների հսկողություն իրականացնել:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/