Դեռևս 2022 թվականի սկզբին, Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական սահմանափակումներից խուսափելու համար ԱՄՆ–ի Treasury’s Office of Foreign Assets Control (OFAC) գրասենյակը նոր պատժամիջոցներ է սահմանել կրիպտոարժույթների բորսաների համար։
Որոշումը ներառում է գետևյալ բորսաները՝ Bitpapa IC FZC LLC, Crypto Explorer DMCC (AWEX) և Obshchestvo S Ogranichennoy Otvetstvennostyu Tsentr Obrabotki Elektronnykh Platezhey (TOEP):
«Մի շարք անհատներ և կազմակերպություններ հեշտացրել են գործարքները և առաջարկել այլ ծառայություններ, որոնք օգնել են OFAC-ի կողմից նշանակված կազմակերպություններին խուսափել սահմանցած պատժամիջոցներից», – նշվում է զեկույցում։
Պատժամիջոց է կիրառվել նաև TOEP-ի կողմից գործարկվող մեկ այլ վիրտուալ արժույթի շրջանակում, որը, ենթադրաբար, հնարավորություն է տվել ռուբլով և վիրտուալ արժույթներով թվային վճարումներ կատարել։ Պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների ցանկում են՝ Sberbank–ը, Alfa-Bank–ը և Hydra Market–ը։
Տուգանքների ցանկում են նաև՝ B-Crypto-ն, Masterchain-ը և Laitkhaus-ը, որոնք կրիպտոարժույթի ակտիվներ թողարկելու, փոխանակելու և փոխանցելու շրջանակում համագործակցել են պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերի հետ։
«Քանի որ Կրեմլը ձգտում է լծակ կիրառել ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, գանձապետարանը կշարունակի բացահայտել և վերահսկել այն ընկերություններին, որոնք աջակցում են պատժամիջոցների ենթարկված ռուսական ֆինանսական հաստատություններին վերամիավորվել համաշխարհային ֆինանսական համակարգը»:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/