Android Zero-Day խոցելիությունը չարաշահվում է դատաբժշկական ընկերությունների կողմից

Android Zero-Day խոցելիությունը չարաշահվում է դատաբժշկական ընկերությունների կողմից

Google-ի բացահայտմամբ Android-ի՝ անվտանգության ոլորտի երկու նոր խոցելիություն է հայտնաբերվել։ Խոցելիությունն ազդում է Pixel սմարթֆոնների վրա և լայնամասշտաբորեն կիրառվում տարբեր թիրախներում՝ հատկապես դատաբժշկական ընկերությունների կողմից:

Կրիտիկական zero-day խոցելիությունները հետևյալն են՝

  • CVE-2024-29745 – Bootloader բաղադրիչում տեղեկատվության բացահայտման խոցելիություն 
    CVE-2024-29748 – Արտոնությունների էսկալացիայի խոցելիություն

«Խոցելիությունները կարող են սահմանափակ, սակայն նպատակային շահագործման ենթարկվել», – նշվում է Google-ի 2024 թվականի ապրիլի 2-ին հրապարակված տեղեկագրում:

Թեև տեխնոլոգիական հսկան որևէ այլ տեղեկություն չի փոխանցել հարձակումների վերաբերյալ։  GrapheneOS-ի սպասարկողների փոխանցմամբ  դրանք «ակտիվորեն շահագործվում են դատաբժշկական ընկերությունների կողմից»:

«CVE-2024-29745-ը վերաբերում է fastboot firmware խոցելիությանը, որն օգտագործվում է unlocking/flashing/locking–ի համար», – հրապարակվել են X-ի (նախկինում՝ Twitter) մի շարք գրառումներում:

«Դատաբժշկական ընկերությունները «առաջին unlock-ից հետո» վերագործարկում են սարքերը`  խոցելիությունները շահագործելու համար»:

GrapheneOS-ը նշել է, որ CVE-2024-29748-ը կարող է զինված լինել տեղական հարձակվողների կողմից՝ ընդհատելու սարքի ադմինիստրատորի API-ի միջոցով գործարկվող գործարանային վերակայումը:

Բացահայտումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ GrapheneOS թիմը պարզեց դատաբժշկական ընկերությունների մարտավարությունը, ինչն էլ ազդում էր՝ Google Pixel և Samsung Galaxy հեռախոսների աշխատունակության վրա՝  նպաստելով օգտատերերի տվյալների առևանգման ու օգտատերերի վարքագծի լրտեսմանը։

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/