ԱՄՆ-ում անվտանգության նախկին ինժեները երեք տարվա ազատազրկման է դատապարտվել 2022 թվականի հուլիսին կրիպտոարժույթների երկու ապակենտրոնացված բորսաների կոտրման և 12,3 միլիոն դոլար գողանալու մեղադրանքով:
Հուլիս ամսին իրականացված ձերբակալությունց հետո Շաքիբ Ահմեդն իրեն մեղավոր է ճանաչել համակարգչային խարդախության մեջ։
Այնուհետև նա կապ հաստատեց ընկերության հետ և համաձայնեց վերադարձնել գողոնի մեծ մասը, եթե իհարկե իրավապահների կողմից չծանուցվեր flash loan attack–ի մասին:
CoinDesk-ի զեկուցմամբ անհայտ հաքերն ավելի քան 8 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ է փոխանակել։
Այնուհետև օգտագործելով խաչաձև շղթայական կամուրջները՝ ամբաստանյալը լվացել է փողերը, որպեսզի ապօրինի թվային ակտիվները Solana-ից տեղափոխի Ethereum։
Երեք տարվա ազատազրկումից բացի, Ահմեդը կորցրել է մոտ 12,3 միլիոն դոլար և վճարել ավելի քան 5 միլիոն դոլարի փոխհատուցում:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/