Android-ով աշխատող Xiaomi սարքերի տարբեր հավելվածներում և համակարգի կոմպոնենտներում անվտանգության բազմաթիվ խոցելիություններ են հայտնաբերվել։
«Xiaomi-ի խոցելիությունը հանգեցրեց կամայական գործողությունների կատարման, համակարգային արտոնություններով կամայական ֆայլերի հափշտակման, կարգավորումների խաթարման և Xiaomi օգտահաշիվների տվյալների բացահայտման», – նշվում է բջջային անվտանգության ընկերության՝ Oversecured–ի կողմից հրապարակած զեկույցում:
20 խոցելիություններն ազդում են հետևյալ հավելվածների և դրանց կոմպոնենտների վրա՝
- Gallery (com.miui.gallery)
- GetApps (com.xiaomi.mipicks)
- Mi Video (com.miui.videoplayer)
- MIUI Bluetooth (com.xiaomi.bluetooth)
- Phone Services (com.android.phone)
- Print Spooler (com.android.printspooler)
- Security (com.miui.securitycenter)
- Security Core Component (com.miui.securitycore)
- Settings (com.android.settings)
- ShareMe (com.xiaomi.midrop)
- System Tracing (com.android.traceur), and
- Xiaomi Cloud (com.miui.cloudservice)
Անալիտիկայի արդյունքում հայտնաբերվել է նաև GetApps հավելվածի վրա ազդող memory corruption flaw–ն, ինչն էլ իր հերթին, առաջացել է LiveEventBus կոչվող Android գրադարանից։
Պարզվել է, որ Mi Video հավելվածն օգտագործում է Xiaomi-ի հաշվի ինֆորմացիան, ինչպիսիք են՝ username–ը, էլ․ փոստի հասցեն, որոնք ուղարկվում են broadcast–երի միջոցով և նախատեսված են սարքերը գաղտնալսելու համար։
Աղբյուրը՝ https://thehackernews.com/