Ֆինլանդիայի ոստիկանությունը ազգությամբ չինացի APT31 հաքերային խմբին պաշտոնապես մեղադրել է 2020 թվականին իրականացրած տարբեր կիբերհարձակումներում։
Ըստ իշխանությունների, ներխուժումը տեղի է ունեցել 2020 – 2021 ինտերվալում։ Գործակալությունը քրեական հետաքննությունը նկարագրել է որպես երկարաժամկետ պրոցես։
Արշավն առաջին անգամ նկատելի դարձավ 2020-ի դեկտեմբերին, երբ Ֆինլանդիայի անվտանգության և հետախուզության ծառայությունը (Supo) այն նկարագրեց որպես պետության կողմից աջակցվող կիբերլրտեսական ծրագիր։ Այն նախատեսված է եղել դեպի խորհրդարանի տեղեկատվական համակարգեր մուտք ապահովելու միջոց։
2021 թվականի հուլիսին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ներքաշվեցին APT31 լայնածավալ քարոզարշավի մեջ, որն օգտագործում էր Microsoft Exchange-ի սերվերների zero-day խոցելիությունը։
Չինաստանը, սակայն, հակադարձել է բոլոր հնչած մեղադրանքներին այն խորագրով, թե հենց ինքն է կանգնած Արևմուտքին ուղղված հաքերային արշավի հետևում:
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային դադարեցնել կիբերանվտանգության հարցերի քաղաքականացունը, դադարեցնել Չինաստանի անվան արատավորումն ու Չինաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներ կիրառումը», – ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Լին Ցզյանը։
«Չինաստանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ իր օրինական իրավունքները և շահերը խստորեն պաշտպանելու համար»։
Աղբյուրը՝ https://thehackernews.com/