ԱՄՆ-ի իրավապահ մարմինների գործողությունների ապամոնտաժումից հետո BreachForums առցանց հանցավոր bazaar-ը կրկին վերածնվեց։
Կիբերանվտանգության ոլորտի փորձագետներն ու dark web tracker–երը՝ Brett Callow, Dark Web Informer և FalconFeeds–ը breachforums[.]st–ում բացահայտեցին կայքի վերադարձը։ Ապամոնտաժված կայքերից՝ ShinyHunters–ը այդ ժամանակվանից ի վեր վաճառքի է առաջարկել 1,3 TB տվյալների բազա:
Բազան իր մեջ ներառում է ամբողջական անուններ, հասցեներ, էլփոստի հասցեներ, հեռախոսահամարներ, տոմսերի վաճառքի և իրադարձությունների մասին տեղեկություններ, ինչպես նաև վարկային քարտերի վերջին չորս թվանշանները։
BreachForums-ն ի հայտ եկավ 2022 թվականի մարտին՝ RaidForums-ի անջատումից և դրա սեփականատիրոջ ձերբակալությունից հետո: Այն ապամոնտաժվեց 2023 թվականի հունիսի կեսերին, որից հետո կրկին վերածնվեց Baphomet-ի և ShinyHunters-ի կողմից։
Թե՛ ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DoJ) և թե՛ ՀԴԲ-ն դեռևս չեն մեկնաբանել դրա վերացման փաստը և ֆորումի վերստեղծումը:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/