Իրադարձությունների շրջադարձային ֆոնին Բաֆոմետը՝ BreachForums-ի ներկայիս ադմինիստրատորը, 2023 թվականի մարտի 21-ին տարածած զեկույցում նշեց, որ հաքերային ֆորումը պաշտոնապես հեռացվել է՝ միաժամանակ ընդգծելով, որ «սա դեռ վերջը չէ»:
«Դուք իրավունք ունեք ինձ ատել և տարակարծիք լինել իմ որոշման հետ, սակայն ես խոստանում եմ, որ այն ինչ կգա փոխարինելու եղածին առավել քան լավը կլինի մեր բոլորի համար», – BreachForums-ի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է Բաֆոմետը:
Ենթադրվում է, որ անջատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավապահ մարմինները կարող են մուտք գործել կայքի կոնֆիգուրացիաներ, հասանելիություն ունենալ դեպի կոդեր և ինֆորմացիա ստանալ ֆորումի մասնակիցների վերաբերյալ:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում BreachForums-ը լրացրել է RaidForums-ի բացթողումը՝ ստանձնելով տարբեր ընկերություններից և կազմակերպություններից գողացված տվյալների բազաները գնել-վաճառելու եկամտաբեր ուղղությունը:
Զարգացումը շարունակում է իր ընթացքի մեջ մնալ՝ հենք ունենալ Telegram-յան հարթակը, որը բավականին հեշտացնում է malware-երի տարածումն ու վաճառքը, անձնական և կորպորատիվ տվյալների արտահոսքն ու մի շարք այլ ապօրինի ապրանքների, ինչպիսիք են օրինակ՝ թմրադեղերի գովազդումն ու վաճառքը:
«Սպառնալիքի հեղինակները իհարկե կշարունակեն ակտիվ հետաքրքրություն և մեծ ախորժակ ցուցաբերել խախտված տվյալների բազաների նկատմամբ, և դեռ հարկավոր է հասկանալ պետք է առաջնորդվել այլընտանքային եղանակներով, թե՞ ամբողջովին նոր ֆորում է պահանջվում», – նշում է կիբերանվտանգության որոլտի Flashpoint ընկերությունը:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/