LAPSUS$ կիբերհանցագործների և գումարաշորթների խմբավորման անդամ երկու բրիտանացի դեռահասները դատապարտվել են մի շարք ընկերությունների դեմ իրականացված աղմկահարույց հարձակումների կազմակերպման մեջ:
Օքսֆորդից 18-ամյա Արիոն Քուրթաջը դատապարտվել է այս հարձակումների մասը կազմելու համար: LAPSUS$-ի մեկ այլ անդամ՝ 17-ամյա անչափահաս, որի անունը չի նշվում, ենթարկվել է 18 ամիս տևողությամբ դատապարտման: Նա մեղավոր է ճանաչվել օրենքի խախտման երկու հոդվածներով:
Երկու մեղադրյալներն էլ սկզբում ձերբակալվել են 2022 թվականի հունվարին, այնուհետև հետաքննության շրջանակներում ազատ են արձակվել: Սակայն 2022 թվականի մարտին նրանք կրկին ձերբակալվեցին: Մինչ գրավի վճարումը, Քուրթաջը շարունակում էր իր կիբերհարձակումները տարբեր ընկերությունների նկատմամբ, մինչև որ սեպտեմբեր ամսին նա կրկին ձերբակալվեց:
Անցած տարվա ընթացքում LAPSUS$-ի կիբերհանցագործությունները հանգեցրին նաև մեկ այլ խմբի՝ «Scattered Spider»-ի ձևավորմանը: Երկու խմբերն էլ ավելի մեծ կազմակերպության՝ Comm-ի մի մասն են կազմում:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ Comm-ը բաղկացած է «աշխարհագրական տարբեր խմբերից, որոնք իրենց կոմունիկացիան համակարգում են առցանց հավելվածների միջոցով, ինչպիսիք են՝ Discord-ը և Telegram-ը:
«Սա վտանգավոր և սթափեցնող օրինակ է, որի շրջանակում երիտասարդները կարող են ներգրավվել հարձակման մեծ արշավներին և վտանգավոր հարձակումների մաս կազմել», – նշում է Լոնդոնի քաղաքային ոստիկանության գլխավոր տեսուչ՝ Ամանդա Հորսբուրգը:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/