Չինաստանն արգելել է ամերիկյան Chip Giant Micron-ի վաճառքը

Չինաստանն արգելել է ամերիկյան Chip Giant Micron-ի վաճառքը

Չինաստանն արգելել է չիպեր արտադրող ամերիկյան Micron ընկերության  արտադրանքի վաճառքը չինական ընկերություններում, որոնք, հաշվի առնելով ազգային անվտանգության ռիսկերը, աշխատում են կարևոր ենթակառուցվածքային նախագծերի վրա:

Կասեցման և արգելման ընթացքը տրվեց այն ժամանակ, երբ երկրի կիբերանվտանգության համակարգը  հետաքննություն սկսեց՝ գնահատելու ցանցի անվտանգության հնարավոր բոլոր ռիսկերը:

CAC-ի փոխանցմամբ հետաքննությունը «կիբերանվտանգության լուրջ խնդիրներ» է հայտնաբերել Micron-ի կողմից թողարկված արտադրանքներում՝ վտանգելով երկրի տեղեկատվական առանցքային ենթակառուցվածքի շղթան: Օպերատորները, որոնք ներգրավված են նման կարևոր և առանցքային ենթակառուցվածքային նախագծերում, պետք է դադարեցնեն ապրանքներ գնել ամերիկան Micron ընկերությունից:

Wall Street Journal-ի կողմից տարածած հայտարարության մեջ Միկրոն-ի փորձագետները նշում են, որ «հաշվի են առնում իրենց անվան շուրջ արվող դիտարկումները և հաշվարկում են իրենց հետագա քայլերը»: Սահմանված ահմանափակումներն որ արգելքը «իրականում ոչ մի հիմք չունեն», – BBC-ին տված հարցազրույցում մեջբերում է ԱՄՆ առևտրի նախարարությունը:

Զարգացումն ընթանում է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին և անվտանգության նկատառումներից ելնելով՝ արտացոլում է ԱՄՆ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը ուղղված չինական սարքավորումներ արտադրողներին:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/