Cisco-ն նախազգուշացնում է VPN և SSH ծառայություններին ուղղված հարցակումների աճի մասին

Cisco-ն նախազգուշացնում է VPN և SSH ծառայություններին ուղղված հարցակումների աճի մասին

Cisco-ն նախազգուշացնում է տարբեր սարքերի, Virtual Private Network (VPN) ծառայությունների, web application authentication ինտերֆեյսների և SSH ծառայությունների դեմ ուղղված հարձակումների համաշխարհային աճի մասին:

«Այս հարձակումները ծագում են TOR exit հանգույցներից և անանուն tunnel–ից», – նշում է Cisco Talos-ը:

Հարձակումները, որոնք համարվում են լայնաշերտ և ուղղված են ստորև նշված սարքերին՝

– Cisco Secure Firewall VPN

– VPN

– Fortinet VPN

– SonicWall VPN

– RD Web Services

– Mikrotik

– Draytek

– Ubiquiti

Բացահայտման վեկտորը սկսվեց նրանից, երբ ցանցային սարքավորումները նախազգուշացրեցին password spray հարձակումների մասին, որոնք ուղղված էին remote access VPN ծառայություններին։

Բացահայտումներին նոր ընթացք տվեց Fortinet FortiGuard Labs-ի նոր զեկույցը, ինչի համաձայն հաքերները շարունակում են օգտագործել TP-Link Archer AX21 router–երի վրա ազդող անվտանգության CVE-2023-1389 խոցելիությունը (CVSS կատալոգում միավորը՝ 8.8)՝ AGAG, Condi, Gafgyt, Mirai, Miori և MooBot botnet malware ընտանիքները տեղակայելու համար։

«Ինչպես սովորաբար, botnet–ն անխնա թիրախավորում են IoT խոցելիությունները՝ դրանք շարունակաբար շահագործելու համար», – ասում են անվտանգության գծով փորձագետներ՝ Կարա Լինը և Վինսենթ Լին:

 

Աղբյուրը ՝ https://thehackernews.com/