Բնապահպանական ծառայությունների արդյունաբերությունը ականատես եղավ HTTP-based denial-of-service (DDoS) գրոհների աննախադեպ նոր աճին:
Դա փաստում է, որ DDoS հարձակման թրաֆիկ տարեցտարի աճում է 61,839%-ով:
«Կիբերհարձակումների աճը համընկնում է COP 28-ի հետ, որը սկսեց գործել 2023 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը», – նշում են անվտանգության ոլորտի փորձագետներ՝ Օմեր Յոախիմիկը և Խորխե Պաչեկոն:
Չնայած բնապահպանական ծառայությունների ոլորտը 2023 թվականի 4-րդ եռամսյակից ի վեր կիբերհարձակումների համար նոր թիրախ է դարձել, այնումենայնիվ կրիպտոարժույթների արդյունաբերությունը HTTP DDoS հարցումների համաձայն շարունակում է մնալ արշավների հիմնական տուժողը կողմը:
Ավելի քան 330 միլիարդ HTTP հարցումների օրինակներ գալիս են փաստելու այդ մասին: Gaming-ի և gambling ոլորտները հայտնվել են առավել հաճախ հարձակումների ենթարկող ցանկի երկրորդ և երրորդ հորիզոնականներում:
Բացահայտումների մեկնակետը տրվեց DDoS հարձակումների բուռն գրոհի ֆոնին, որոնք ուղղված են պաղեստինյան բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և ինտերնետային հարթակներին՝ Իսրայել-Համաս պատերազմի սկսվելուց անմիջապես հետո:
Պաղեստինյան կայքերին ուղղված DDoS հարձակման տրաֆիկի տոկոսը վերջին եռամսյակում աճել է 1,126%-ով, մինչդեռ Թայվանին ուղղված DDoS հարձակման տրաֆիկը գրանցել է 3370% աճ՝ Թայվանի նախագահական ընտրությունների և Չինաստանի հետ ունեցած լարվածության աճի ֆոնին:
Akamai-ի փոխանցմամբ «DDoS հարձակումները դարձել են ավելի հաճախակի, երկարատև, բազմավեկտոր և կենտրոնացած են հորիզոնական թիրախների վրա»:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/