E-Root Marketplace-ի ադմինիստրատորը դատապարտվել է ազատազրկման

E-Root Marketplace-ի ադմինիստրատորը դատապարտվել է ազատազրկման

Մոլդովայի 31-ամյա քաղաքացին, E-Root Marketplace կոչվող ապօրինի շուկան շահագործելու համար ԱՄՆ-ում դատապարտվել է 42 ամսվա ազատազրկման։ Նա վաճառքի էր հանել հարյուր հազարավոր վտանգված հավատարմագրեր։

«E-Root Marketplace-ը գործել է բավականին մեծ տարածում գտած ցանցերում և քայլեր ձեռնարկել, որպեսզի թաքցնի՝ իր ադմինիստրատորների, գնորդների և վաճառողների ինքնությունը», – նշյում է DoJ-ը:

Պոտենցիալ հաճախորդները տարբեր կրիտերիաներում կարող են որոնել նաև RDP և SSH հավատարմագրերը, ինչպիսիք են՝ գինը, աշխարհագրական դիրքը, ինտերնետ ծառայության մատակարարին և օպերացիոն համակարգը:

Գործարքների հետքերը թաքցնելու համար շուկան Perfect Money կոչվող նոր առցանց վճարային համակարգ ներդրեց և հնարավոր դարձրեց Bitcoin-ի փոխանակումը։

Բացահայտումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ DoJ-ը տեղեկացրեց, որ փորձում է 2,3 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ վերականգնել։

Նման սխեմաների հիմքում ընկած են թիրախային օգտատերերի շրջանում վստահության ստեղծումը, այնուհետև մոտիվացնում նրանց ներդրումներ կատարել կրիպտոարժույթի մանիպուլյացիոն գործարքների մեջ:

Ըստ Web3 խարդախության դեմ պայքարող Scam Sniffer ընկերության փոխանցած տվյալների՝ միայն 2024 թվականի փետրվարին մոտավորապես 57,000 զոհ ավելի քան 47 միլիոն դոլար է կորցրել։

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/