Երեքշաբթի օրը Europol-ը հայտարարեց, որ EncroChat-ի վերացումն ամբողջ աշխարհում հանգեցրել է 6558 ձերբակալության և 900 միլիոն եվրոյի առգրավման:
Իրավապահ գործակալությունը հայտարարեց, որ ֆրանսիական և հոլանդական իշխանությունների կողմից նախաձեռնված հետագա համատեղ հետաքննությունը գաղտնալսել և վերլուծել է ավելի քան 115 միլիոն խոսակցություն, որոնք տեղի են ունեցել գաղտնագրված հաղորդագրությունների հարթակում՝ 60,000 օգտատերերի միջև:
Երեք տարի անց թվային նամակագրությունից ստացված տեղեկատվությունը հանգեցրեց հետևյալ արդյունքի՝
– 6558 կասկածյալի ձերբակալություն
– 739,7 մլն եվրո կանխիկ գումարի բռնագանձում
– 154,1 միլիոն եվրոյի սառեցում՝ ակտիվների և բանկային հաշիվների վրա
– 30,5 մլն դեղահաբերի և քիմիական դեղամիջոցների առգրավում
– 103,5 տոննա կոկայինի, 163,4 տոննա կանեփի և 3,3 տոննա հերոինի առգրավում
– 971 ավտոմեքենայի, 83 նավի և 40 ինքնաթիռի առգրավում
– 271 անշարժ գույքի առգրավում
– 923 զենքի, 21750 փամփուշտի և 68 պայթուցիկի առգրավում
EncroChat-ի օգտվողների մեծամասնությունը կազմակերպված հանցավոր օղակների (34,8) և թմրամիջոցների ապօրինի շրջանառության խմբերի անդամներ են (33,29%): Մնացածը զբաղվել են փողերի լվացմամբ (14%), սպանությամբ (11.5%) և հրազենի ապօրինի վաճառքով (6.4%)։
Android-ի սարքերը վաճառվել են որպես «անանունությունն ապահովող» նպատակահարմար միջոց՝ հանցավոր խմբի անդամներին թույլ տալով աննկատ ու անպատիժ գործել համակարգերում և իրականացնել հաղորդագրությունների ավտոմատ հեռացում:
Գաղտնագրված հաղորդակցությունների ապօրինի օգտագործումը հանգեցրել է նաև «Sky ECC» անվանումով մեկ այլ ծառայության ապամոնտաժման: 2021 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Ավստրալիայի պաշտոնյաները բացահայտեցին, որ գաղտնալսման համար երեք տարի շարունակ նրանք աշխատացրել են ANoM կոչվող encrypted chat ծառայությունը: Արդյունքում ամբողջ աշխարհում հանցավոր խմբավորման անդամների միջև մոտ 27 միլիոն հաղորդագրություն է շրջանառվել:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/