Էստոնիայի քաղաքացուն ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել

Էստոնիայի քաղաքացուն ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ-ում Էստոնիայի քաղաքացուն  մեղադրանք է առաջադրվել՝ Ռուսաստանի կառավարության և զինվորականների անունից ամերիկյան արտադրության էլեկտրոնիկա գնելու համար։

45-ամյա քաղաքացին՝ Անդրեյ Շևլյակովը, ձերբակալվել է 2023 թվականի մարտի 28-ին, Տալինում։ Նրա հանդեպ մեղադրանք է հարուցվել 18 դավադրությունների և այլ մեղադրանքների գծով։ Եթե նրան ի վերջո մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է  20 տարվա ազատազրկում։

Գնված ապրանքները ներառում են անալոգային-թվային կոնվերտորներ և մասշտաբային սարքեր, որոնք առկա են պաշտպանողական համակարգերում: Շևլյակովը մեղադրվում է նաև հաքերային գործիքներ ձեռք բերելու փորձի մեջ, ինչպիսին է՝ Rapid7 Metasploit Pro-ն, որն իրենից ներկայացնում է հարձակման և հակառակորդի սիմուլյացիայի ծրագիր:

Այս պահին ենթադրվում է, որ 2012 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում Շևլյակովն արտահանել է առնվազն 800,000 դոլար արժողությամբ ապրանքներ ԱՄՆ էլեկտրոնիկայի ոլորտի տարբեր արտադրողներից և դիստրիբյուտորներից, ինչպիսիք են՝ Yaxart-ը, Anmarna-ն և Marnik-ը:

«Մեկ տասնամյակ շարունակ մեղադրյալը ռուսական կառավարության անունից ձեռք է բերում կոնֆիդենցյալ էլեկտրոնիկա ամերիկյան տարբեր արտադրողներից և զերծ է մնում ամերիկյան վերահսկողությունից», – նշում է ԱՄՆ դատախազ՝ Բրեոն Փիսը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/