CyberGEN 2024 Կոնֆերանս

«CYBERGEN 2024» միջոցառումը տեղի է ունենալու ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում 2024 թվականի մայիսի 22-ից 24-ը:

Տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ մեծանում է կիբեռանվտանգության դերը և ոլորտում մասնագիտացած աշխատակիցներ ունենալու կարևորությունը: Հատևողական լինելով ոլորտում գիտելիքի և փորձի ձեռք բերման նախաձեռնություններին, Կենտրոնական Բանկը Հայաստանի Տեղեկատվական Համակարգերի Գործակալության աջակցությամբ կազմակերպում է հերթական «CYBERGEN 2024» համաժողովը:

Համաժողովին սպասվում են խոսնակներ այնպիսի հայտնի կազմակերպություններից, ինչպիսիք են․Mandiant, Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, CQURE, Trend Micro, Avertium և այլն: Մասնակիցների համար անգլերենից և ռուսերենից կտրամադրվի սինխրոն թարգմանություն։ Համաժողովի 2-րդ օրվա տեխնիկական թեմաներին զուգահեռ տեղի կունենա խորը տեխնիկական հմտությունները զարգացնող workshop: Երրորդ օրը (մայիսի 24-ին) տեղի է ունենալու նաև Expo, որտեղ մի շարք հայտնի ընկերություններ կներկայացնեն իրենց լուծումները: Մանրամասների և օրակարգի համար կարող եք այցելել համաժողովի կայքը․ https://conference.fincert.am։

Համաժողովին մասնակցությունը անվճար է, ինչը ներառում է նաև համաժողովի մասնակիցներին Երևան Դիլիջան և Դիլիջան-Երևան տեղափոխումը, սուրճի/թեյի ընդմիջումները և սնունդը:

Տրանսպորտի հետ կապված մանրամասները տեղադրվելու են համաժողովի կայքում:

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել առցանց https://conference.fincert.am/registration/ կայքում, ինչպես նաև ուղարկել Ձեր կազմակերպության մասնակիցների անունները [email protected] էլ. հասցեով՝ գրանցման ստուգման և հաստատման համար։

Գրանցման վերջնաժամկետն է՝ մայիսի 13-ը