FCC-ն էլ ավելի ուժեղ կանոններ է սահմանում

FCC-ն էլ ավելի ուժեղ կանոններ է սահմանում

ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը (FCC) նոր կանոններ է սահմանել, որոնց նպատակը սպառողների բջջային հեռախոսների հաշիվները խարդախություններից պաշտպանելն է:

SIM-ի փոխակումը վերաբերում է օգտատիրոջ հաշիվը հաքերների կողմից վերահսկվող SIM քարտին փոխանցելուն: Երբ հեռախոսահամարը մի ծառայություն մատուցողից փոխանցվում է մեկ այյ ծառայություն մատուցողի տեղի է ունենում խարդախ գողություն:

SIM քարտերի փոխանակումը ներկա պահին որակվում է որպես ակտուալ և լուրջ սպառնալիք՝ LAPSUS$ և Scattered Spider  հաքերական խմբերին հնարավորություն տալով ներթափանցել կորպորատիվ ցանցեր: Ծառայությունը վերահսկվող սարք տեղափոխելը հաքերին հնարավորություն է տալիս շեղել SMS-ի վրա հիմնված երկգործոն նույնականացման կոդերը և տիրանալ թիրախային լսարանի առցանց հաշիվներին:

Բացահայտումները կատարվեցին այն ժամանակ, երբ FCC-ը նշեց, որ լայնածավալ հետաքննություն է սկսում՝ հասկանալու արհեստական ինտելեկտի (AI) ազդեցությունը robocall-երի և robotext-երի վրա:

«AI-ն կարող է բարելավել վերլուծական գործիքները, որոնք օգտագործվում են անցանկալի զանգերն ու տեքստերը արգելափակելու և մեր ցանցերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար», – ասվում է գործակալության կողմից տարածած զեկույցի մեջ:

«Սակայն AI-ն կարող է նաև հաքերներին թույլ տալ հեշտությամբ խաբել սպառողներին զանգերի և տեքստային հաղորդագրությունների միջոցով, օրինակ՝ օգտագործելով համապատասխան տեխնոլոգիան ընդօրինակելու պետական պաշտոնյաների կամ այլ վստահելի աղբյուրների ձայնը»:

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/