Fortinet-ը նախազգուշացրել է անվտանգության կրիտիկական խոցելիության մասին, որն ազդում է իր՝ FortiClientEMS ծրագրաշարի վրա և հաքերների համար կոդային հասանելիություն ապահովում դեպի ներքին համակարգեր։
«FortiClientEMS-ում SQL Command-ի («SQL Injection») խոցելիության [CWE-89] համար կիրառվող մարտավարությունը չվավերացված հաքերին կարող է թույլ տալ չարտոնված ծածկագրեր գործարկել կամ սխալ հրամաններ կատարել», – նշվում է ընկերության կողմից տարածված խորհրդատվության մեջ:
CVE-2023-48788 որակվող խոցեցելիությունը CVSS կատալոգում ունի 9.3 գնահատման միավորը։ Այն ազդում է հետևյալ տարբերակների վրա՝
- FortiClientEMS 7.2.0 – 7.2.2 (թարմացված 7.2.3 տարբերակը)
- FortiClientEMS 7.0.1 – 7.0.10 (թարմացված 7.0.11 տարբերակը)
Ընկերության կողմից FortiOS-ում և FortiProxy-ում (CVE-2023-42789 և CVE-2023-42790, CVSS-ում գնահատման միավորը՝ 9.3) շտկվել են երկու այլ critical bugs-եր, որոնք կարող են հաքերին թույլ տալ կամայական կոդ գործարկել և HTTP հարցումներ իրականացնել։
Խոցելիություններն ակտուալ են և ազդում են ստորև բերված արտադրանքի տարբերակների վրա՝
- FortiOS–ի՝ 7.4.0 – 7.4.1 տարբրակը (FortiOS–ի թարմացված՝ 7.4.2 տարբերակը)
- FortiOS version 7.2.0 through 7.2.5 (FortiOS–ի թարմացված՝ 7.2.6 տարբերակը)
- FortiOS version 7.0.0 through 7.0.12 (FortiOS–ի թարմացված՝ 7.0.13 տարբերակը)
- FortiOS version 6.4.0 through 6.4.14 (FortiOS–ի թարմացված՝ 6.4.15 տարբերակը)
- FortiOS version 6.2.0 through 6.2.15 (FortiOS–ի թարմացված՝ 6.2.16 տարբերակը)
- FortiProxy version 7.4.0 (FortiProxy–ի թարմացված՝ 7.4.1 տարբերակը)
- FortiProxy version 7.2.0 through 7.2.6 (FortiProxy–ի թարմացված՝ 7.2.7 տարբերակը)
- FortiProxy version 7.0.0 through 7.0.12 (FortiProxy–ի թարմացված՝ 7.0.13 տարբերակը)
- FortiProxy version 2.0.0 through 2.0.13 (FortiProxy–ի թարմացված՝ 2.0.14 տարբերակը)
Իհարկե դեռևս չկան հստակ ապացույցներ, որ վերոնշյալ խոցելիություններն ակտիվորեն և լայնամասշտաբորեն չարաշահվել են լայն շրջանակում, սակայն Fortinet-ը բոլոր օգտատերերին հորդորում է կատարել բոլոր անհրաժեշտ թարմացումները։
Կիբերանվտանգության ոլորտի Horizon3.ai ընկերության կողմից թողարկված զեկույցի համաձայն FortiWLM և FortiSIEM խոցելիություններն արդեն իսկ շտկված են։
Աղբյուրը՝ https://thehackernews.com/