«FraudGPT» նոր AI գործիք՝ նախատեսված բարդ հարձակումների համար

«FraudGPT» նոր AI գործիք՝ նախատեսված բարդ հարձակումների համար

WormGPT-ի օրինակով հաքերները ստվերային շուկաներում և Telegram ալիքներում գովազդում են կիբերհանցագործություններ գեներացնող արհեստական ինտելեկտի (AI) ևս մեկ գործիք, որը կոչվում է FraudGPT:

«Սա արհեստական ինտելեկտի բոտ է, որը նախատեսված է բացառապես վնասակար նպատակների համար, ինչպիսիք են՝ էլ. նամակներով տարածվող ֆիշինգային արշավները, cracking tool-ի ստեղծումը և այլն», – երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում ասել է Netenrich-ի անվտանգության փորձագետ՝ Ռաքեշ Կրիշնանը:

FraudGPT-ը կարող է նաև օգտագործվել  կոդ գրելու, չհայտնաբերվող malware ծրագրեր ստեղծելու, ինֆորմացիոն արտահոսքի համար: Համակարգը մշակելու համար օգտագործվող լեզվի մոդելը (LLM) ներկայումս հայտնի չէ:

FraudGPT

Համանման ֆիշինգային (PhaaS) արշավները կարող են նաև կիրառվել սկսնակ հաքերների կողմից, որոնք ցանկանում են համոզիչ կերով ֆիշինգային հարձակում կատարել  էլ. փոստի (BEC) միջոցով, ինչը կհանգեցնի տվյլաների և ինֆորմացիոն հոսքի գողության:

«Չնայած կազմակերպությունները կարող են ստեղծել ChatGPT (և համանման այլլ գործիքներ), դժվար չէ նույն տեխնոլոգիան առանց անհրաժեշտ երաշխիքների վերագործարկելը», – նշել է Կրիշնանը:

«Պաշտպանության ռազմավարության մշակումն ու կիրառումը շատ կարևոր է հարցին արագ լուծում տալու համար»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/