ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) Avast-ին 16,5 միլիոն դոլարի չափով տուգանել է՝ մեղադրելով, որ ընկերությունը գովազդատուներին օգտատերերի բրաուզերային տվյալներ է վաճառում։
Բացի այդ, ընկերությանն արգելվել է գովազդային նպատակներով վաճառել կամ լիցենզավորել վեբ browsing–ի ցանկացած տվյալ: Իսկ տվյալների փոխանցման դեպքում էլ օգտատերերը պետք է անպայման ծանուցվեն և լինեն իրազեկ։
Այս պրակտիկան ի հայտ եկավ և ակտուալ դարձավ 2020 թվականի հունվարին։ Motherboard-ի և PCMag-ի համատեղ հետաքննության արդյունքում՝ Google-ը, Yelp-ը, Microsoft-ը, McKinsey-ն, Pepsi-ն, Home Depot-ը, Condé Nast-ը և Intuit-ը հանդես են գալիս, որպես Jumpshot-ի «նախկին, ներկա և պոտենցիալ» հաճախորդներ։
Մեկ ամիս առաջ Google Chrome, Mozilla Firefox և Opera վեբ բրաուզերները հեռացրեցին Avast-ի հավելումները, իսկ անվտանգության ոլորտի փորձագետ՝ Վլադիմիր Պալանտի փորձաքննության արդյունքում ծրագիրը որակվեց որպես spyware/լրտեսող ծրագիր։
Ներկայիս ժամանակվանից Avast-ը միաձուլվել է կիբերանվտանգության ոլորտի մեկ այլ ընկերության՝ NortonLifeLock-ի հետ՝ ստեղծելով նոր համատեղ Gen Digital ընկերություն, ինչը ներառում է այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ AVG-ը, Avira-ն և CCleaner-ը:
Բացահայտումները տեղի ունեցան այն ժամանակ, երբ ընկերությունը Չեխիայի Հանրապետության համապատասխան ընկերության կողմից տուգանվեց 13.7 միլիոն եվրոյի չափով՝ GDPR տվյալների պաշտպանության կանոնակարգերը հավաքելու և վաճառելու համար։
Աղբյուրը՝ https://thehackernews.com/