GitHub-ը փոփոխություններ է արել Git operation-ները պաշտպանելու համար

GitHub-ը փոփոխություններ է արել Git operation-ները պաշտպանելու համար

Cloud-ի վրա հիմնված տվյալների հոստինգ ծառայությունը՝ GitHub-ը նշում է, որ միջոցներ է ձեռնարկել RSA SSH host բանալին փոխարինելու համար, որպեսզի ապահովագրի և պաշտպանի Git operation-երը:

2023 թվականի մարտի 24-ին հաքերների կողմից տեղի ունեցած միջադեպը հիմք հանդիսացավ նման գործողությունները կանխելու  և համակարգը պաշտպանելու համար: Գործողության արդյունքում SSH-ով գաղտնալսվել և վերահսկվել էին տարբեր օգտատերերի կողմից իրականացված գործողություններ:

«Այս բանալին հասանելիություն չի տալիս GitHub-ի ենթակառուցվածքին կամ հաճախորդների տվյալներին», – իր գրառման մեջ նշում է GitHub-ի անվտանգության բաժնի գլխավոր տնօրեն՝ Մայք Հենլին: «Այս փոփոխությունը RSA SSH-ի կիրառմամբ բացառապես ազդում է Git գործողությունների վրա»:

Microsoft-ին պատկանող ընկերությունը փաստում է, որ չկան հստակ ապացույցներ, որ բացահայտված SSH բանալին շահագործվել է իրենց մրցակիցների կողմից:

Նրանց փաստարկով՝ «խնդիրը որևէ GitHub համակարգի կամ հաճախորդների տեղեկատվության փոխզիջման արդյունք չէ»: Ընկերությունը մեղադրանք է ներկայացրել «կոնֆիդենցյալ տեղեկատվության հրապարակման համար»:

Բացահայտումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ GitHub-ը բացահայտեց, որ անանուն հաքերներին  հաջողվել է գաղտնազերծել գաղտնագրված կոդերի վկայագրերը, որոնք վերաբերում էին GitHub Desktop-ի՝ Mac և Atom հավելվածներին:

Աղբյուրը՝  https://thehackernews.com/