Google-ը Android սարքերի համար AI-ով աշխատող գործառույթներ է գործարկում

Google-ը Android սարքերի համար AI-ով աշխատող գործառույթներ է գործարկում

Google-ը հայտարարել է Android-ի գաղտնիության և անվտանգության մի շարք գործառույթների մասին, որոնք զգալիորեն կպաշտպանեն օգտատերերի սարքերը հարձակումներից և տվյալները կապահովագրեն հնարավոր գողություններից։

Այս գործառույթները նպատակ ունեն պաշտպանել տվյալները գողության փորձերից, առևանգման գործընթացի ժամանակ և անգամ դրանից հետո։ Օգտատերերին միայն խորհուրդ է տրվում պարբերաբար կատարել օպերացիոն համակարգի կողմից թողարկվող թարմացումները։

Google-ը պաշտպանության լրացուցիչ շերտ է նաև ավելացնում՝ օգտատերերից պահանջելով մուտքագրել իրենց PIN-ը, գաղտնաբառը կամ բիոմետրիկ տվյալները։ Սա արվում է նախքան սարքի կոնֆիդենցիալ կարգավորումների փոփոխումը, ինչպիսիք են՝  Find My Device–ի կասեցումը և էկրանի ակտիվ մնալու երկարաձգումը։

«Այս բարելավմամբ, եթե հաքերը ցանկանա վերագործարկել գողացված սարքը, նա չի կարողանա նորից կարգավորել այն», – նշում է Google-ի Trust & Growth-ի փոխնախագահ՝ Սյուզան Ֆրեյը։

«Սա գողացված սարքը դարձնում է անվաճառելի՝ նվազեցնելով հեռախոսի գողության դրդապատճառներն ու մոտիվները»:

Տեխնոլոգիական հսկան նաև ավելացրեց, որ ինտեգրել է AI-ով աշխատող այլ գործառույթ ևս, որն ունակ է ճանաչել կասկածելի ազդանշանները (օրինակ կտրուկ շարժումը) և հուսալիորեն պաշտպանել օգտատերերի տվյալները՝ ավտոմատ կերպով lock անելով սարքի էկրանը։ Գործընթացը սկսվում է այն ժամանակ, երբ օրինակ հեռախոսը խլել են օգտատիրոջ ձեռքից և հեռախոսը քաշելով փորձել են փախչել։

Ներկայումս Android 10+ սարքերի վրա նաև հասանելի է սարքի Offline Device Lock կարգավորումը, որն ավտոմատ կերպով lock է անում սարքի էկրանը, եթե հաքերը երկար ժամանակ փորձում է անջատել հեռախոսը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/