Google-ը բոլոր օգտատերերի համար Passkey-եր է ադապտացնում

Google-ը բոլոր օգտատերերի համար Passkey-եր է ադապտացնում

Բոլորովին վերջերս Google-ը հայտարարեց օգտատերերի համար by default կերպով passkey-եր տեղադրելու հնարավորության մասին: Սրա անհրաժեշտությունն առաջացավ այն ժամանակ, երբ FIDO Alliance-ի կողմից աջակցվող passkey-երի ստանդարտը բոլոր հարթակներում տրամադրվեց Google Account-ներին:

«Սա նշանակում է, որ հաջորդ անգամ, երբ մուտք գործեք ձեր օգտահաշիվ, կսկսեք տեսնել գաղտնաբառեր ստեղծելու և օգտագործելու հուշումներ», – նշում են Google-ի անվտանգության գծով փորձեգետներ՝ Sriram Karra-նն ու Christiaan Brand-ը:

«Դա նաև նշանակում է, որ Google-ի ձեր օգտահաշվի կարգավորումներումները կտեսնեք այն ժամանակ, երբ ակտիվացնեք «skip password» հրամանը:

Passkey-երը նույնականացման նոր ձև են, որն ամբողջությամբ վերացնում է username-երի և password-ների անհրաժեշտությունը:

Այլ կերպ ասած, սա passwordless մեխանիզմ է, որն օգտագործում է public-key-երի գաղտնագրումը՝  օգտատերերի մուտքը դեպի կայքեր և հավելվածներ վավերացնելու համար:

Նույնականացումը համարվում է հաջող, եթե ստորագրված պատասխանը կարողանում է վավերացվել՝ օգտագործելով associated public key-ն:

Passkey-երի առավելությունները շատ են. դրանք կայուն են ֆիշինգային հարձակումների նկատմամբ և պաշտպանում են օգտահաշիվները հնարավոր ռիսկային հարձակումներից:

Ընթացքը տրվեց այն ժամանակ, երբ Microsoft-ը Windows 11-ում պաշտոնապես սկսեց passkey-երի աջակցությունը: Վերջին ամիսներին eBay-ն ու Uber-ը ևս միացրել են գաղտնաբառերի աջակցությանը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/