Google-ը ևս մեկ անգամ չեղարկեց իր պլանները՝ Chrome վեբ բրաուզերում անվավեր ճանաչելով Third-Party Cookie–ները։ Google-ը փորձում է լուծել Մեծ Բրիտանիայում պատկան մարմինների կողմից առաջացած մրցակցային մտահոգությունները` կապված Sandbox նախաձեռնության հետ:
Տեխնոլոգիական հսկայի փոխանցմամբ այն սերտորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի Competition and Markets Authority (CMA)–ի հետ և հույս ունի մինչ տարեվերջ հստակ համաձայնության գալ։
Թեև Google-ն անցած տարվա դրությամբ Chrome բրաուզերի օգտվողների համար Google-ի համար որոշ նոր է ֆունկցիաներ ակտիվացրել, այնումենայնիվ Միացյալ Թագավորությունների watchdog–ը և Տեղեկատվության հանձնակատարի գրասենյակը (ICO) համատեղ ուշիուշով հետևում են դրա լիարժեք իրականացմանը։
Ե՛վ Apple-ը, և՛ Mozilla-ն 2020 թվականի սկզբից իրենց վեբ բրաուզերներում դադարեցրել են third-party cookie-երի աջակցությունը։
ICO-ի կողմից թողարկված զեկույցում ընկերության առաջարկած փոխարինումներն ունեն որոշ բացթողումներ, որոնք գովազդատուները կարող են օգտագործել՝ օգտատերերին բացահայտելու համար։ Ըստ Wall Street Journal-ի անցած շաբաթ հրապարակած զեկույցի, դա կօգնի նաև արդյունավետորեն խաթարել գաղտնիության և անանունության սկզբունքը։
Բացահայտումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Google-ը հայտարարեց, որ թարմացնում է հաճախորդի կողմից գաղտնագրված (CSE) Google Meet զանգերը:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/