Google-ը ներկայացնում է առանց գաղտնաբառի անվտանգ մուտք՝ Google օգտահաշիվների համար

Google-ը ներկայացնում է առանց գաղտնաբառի անվտանգ մուտք՝ Google օգտահաշիվների համար

Google-ի կողմից Chrome browser-ի գաղտնաբառերի համար աջակցման ֆունկցիա ավելացնելուց ամիսներ անց, տեխնոլոգիական հսկան սկսեց առանց գաղտնաբառի անհրաժեշտության լուծումներ գեներացնել Google-ի օգտահաշիվների համար:

FIDO Alliance-ի կողմից աջակցվող գաղտնաբառերը հավելվածներ և կայքեր մուտք գործելու ավելի ապահով տարբերակ են, որոնք այլևս չեն ենթադրում ավանդական գաղտնաբառեր մուտքագրելու անհրաժեշտությունը: Դրան կարելի է հասնել՝ պարզապես միացնելով համակարգիչը կամ հեռախոսը իրենց համապատասխան բիոմետրիկ տվյալներով (օրինակ՝ մատնահետք կամ դեմքի ճանաչում) կամ պարզապես local PIN-ով:

Passkey-երի ստեղծվելուն պես դրանք պահեստավորվում են սարքավորման վրա, որոնք կիրառվում են նաև Google հաշիվ մուտք գործելու համար: Սա նաև բացառում է two-factor authentication-ի անհրաժեշտությունը:

Օգտատերերն ունեն հնարավորություն առանձին Passkey ստեղծել յուրաքանչյուր սարքավորման համար: Այնուամենայնիվ, iPhone-ում ստեղծված ցանկացած գաղտնաբառ հասանելի կլինի նաև այլ սարքերում, եթե դրանք կիրառվեն միևնույն iCloud-ից:

Բացի այդ, օգտատերերը կարող են մուտք գործել նոր սարքից կամ ժամանակավորապես օգտագործել այլ սարք՝ ընտրելով «այլ սարքից գաղտնաբառ օգտագործելու» տարբերակը:

«Հեռախոսն օգտագործում է այս տարբերակը one-time passkey-ը փոխանցելու համար, որը պահանջում է օգտատիրոջ հաստատումը և հեռախոսի բիոմետրիկական ինֆորմացիան կամ հեռախոսի screen lock-ը»:

Ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է մոտ ապագայում շարունակել աջակցել նախագծի զարգացման ընթացքն ու առկա մեթոդները, ինչպիսիք են՝ գաղտնաբառերը ու two-factor նույնականացումը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/