Google-ի նախկին ինժեները ձերբակալվեց գողության համար

Google-ի նախկին ինժեները ձերբակալվեց գողության համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը (DoJ) 38-ամյա չինացի հաքերին և Կալիֆոռնիայի մի բնակչի մեղավոր ճանաչեց Google-ից հեղինակային տվյալներ գողանալու համար։

Google-ի նախկին ինժեներ՝ Լինվեյ Դինգը, ով ձերբակալվել էր 2024 թվականի մարտի 6-ին, գաղտնի կերպով համագործակցել է ՉԺՀ-ում տեղակայված AI-ի ընկերությունների հետ։

«Google-ի կոմերցիոն գաղտնիքների առևանգումը թուլացնում է ընկերության դիրքերը և իր մրցակից ընկերություններին մի շարք առավելություններ տալիս»:

Դինգը, որպես որպես ծրագրային ապահովման ինժեներ, իր համագործակցությունը Google-ի հետ սկսել էր 2019 թվականին։ Առևանգման արդյունքում նա AI մոդելներն ու Cluster Management System (CMS) ծրագրակազմը գործարկել է տվյալների կենտրոնների ինֆոստրուկտուրաներն աշխատացնելու համար։ Տեխնոլոգիական լուծումները նա կիրառել է այն ընկերության համար, որտեղ նրան առաջարկել էին զբաղեցնել տեխնոլոգիաների գծով գլխավոր տնօրենի պաշտոնը։

Դինգին մեղադրանք է առաջադրվել ընկերության չորս կոմերցիոն գաղտնիքների գողության համար: Եթե նա ի վերջո մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում և մինչև 250 հազար դոլարի տուգանք։

Իսկ 63-ամյա Սլեյթերին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և առավելագույնը 250,000 ԱՄՆ դոլարի չափով տույժ:

 

Աղբյուրը՝ https://thehackernews.com/