Օրեր առաջ Google-ը հայտարարեց, որ 2024 թվականի հունվարի 4-ից Chrome-ի օգտատերերի 1%-ի համար կսկսի փորձարկել «Tracking Protection» նոր գործառույթը:
Կարգավորումը նախատեսված է սահմանափակելու «cross-site tracking-ը՝ սահմանափակելով վեբկայքերի մուտքը դեպի third-party cooki-ներ», – նշում է Google-ի Privacy Sandbox-ի փոխնախագահ՝ Էնթոնի Չավեսը:
Թեև մի քանի խոշոր բրաուզերներ, ինչպիսիք են՝ Apple Safari-ն և Mozilla Firefox-ը արդեն իսկ սահմանափակումներ են դրել third-party cooki-ների վրա այնպիսի գործառույթների միջոցով, ինչպիսիք են՝ Intelligent Tracking Prevention (ITP)-ը և Enhanced Tracking Protection-ը Firefox-ում, Google-ն ավելի շատ միջին դիրքի մոտեցում է ցուցաբերում, որը ներառում է այլընտրանքների մշակում:
2023 թվականի հոկտեմբերի կեսերին Google-ը հաստատեց իր պլանները «օգտվողների 1%-ի համար ապաակտիվացնելով third-party cooki-ները՝ թեստավորումը հեշտացնելու համար»:
Privacy Sandbox-ը, փոխանակ կայքերին կամ միջծրագրային օգտատերերինն identifier տրամադրելու, «տվյալները հավաքագրում է API-ների միջոցով», ինչպիսիք են՝ Protected Audience (նախկինում՝ FLEDGE)-ը և Attribution Reporting-ը՝ օգնելու կանխել user re-identification-ը:
Դրանով նպատակ է սահմանվում արգելափակել երրորդ կողմին՝ հետևել օգտատերերի վարքագծին, միևնույն ժամանակ թույլ տալով կայքերին և հավելվածներին մատուցել համապատասխան գովազդներ՝ առանց identifier-ի օգտագործման:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/