Երեկ տեխնոլոգիական ծառայությունների շրջանակում զանգվածային խափանումներ են տեղի ունեցել: Խափանված ծառայությունների թվում էին՝ Google-ը, Facebook-ը, YouTube-ը, Instagram-ը, Snapchat-ը և այլ հարթակներ: Թե ինչպես է ընթացել այս խափանումը, դեռևս պարզ չէ։ Հարթակները դադարել են գործել ավելի քան մեկ ժամ՝ մինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց վերականգնման ուղղությամբ։
Սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր պնդել եմ, որ չեն կարողացել օգտվել ծառայություններից՝ բացառապես խափանման պատճառով։ Downdetector-ի փոխանցմամբ, օգտատերերը միանգամից ահազանգել են զանգվածային ընդհատումների մասին։ Downndetector-ի տրամադրած իրական ժամանակի տվյալները վկայում են, որ այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ծառայությունների շրջանում զգալի աճ է նկատվել։
Մի քանի օգտատերեր դիմել են սոցիալական լրատվամիջոցներին՝ հայտնելով, որ չեն կարողանում օգտվել ծառայություններից:
Նույնիսկ կարծիքներ կային, որ խափանումը ենթադրյալ կիբերհարձակման հետևանք է: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչն է եղել երեքշաբթի օրը տեղի ունեցածի իրական պատճառն ու շարժառիթը։
Facebook-ն առաջին ընկերությունն է, որի ծառայությունը դադարեց գործել։
«Մենք իհարկե տեղյակ ենք, որ մեր օգտատերերը դժվարանում են մուտք գործել մեր հարթակ: Մենք այժմ աշխատում ենք դրա շտկման ուղղությամբ», – նշել է տեխնոլոգիական հսկայի մամլո խոսնակ՝ Էնդի Սթոունը։
Աղբյուրը՝ https://www.timesnownews.com/