HAECHI-IV գլոբալ գործողության արդյունքում 3,500 մարդ ձերբակալվեց

HAECHI-IV գլոբալ գործողության արդյունքում 3,500 մարդ ձերբակալվեց

HAECHI-IV ծածկանունով ոստիկանական գործողությունը հանգեցրեց գրեթե 3500 մարդու ձերբակալության և 34 երկրներում 300 միլիոն դոլարի առգրավման:

Զորավարժությունները, որոնք անցկացվեցին 2023 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին, ուղղված են եղել տարբեր տեսակի ֆինանսական հանցագործությունների բացահայտմանը, ինչպիսիք են՝ voice phishing-ը, romance scam-երը, ներդրումային խարդախությունները, փողերի լվացումը, որոնք կապված են եղել անօրինական խաղադրույքների հետ:

Գործակալությունը նաև ավելացրեց, որ ներդրումային և էլ. բիզնեսին առնչվող խարդախություններն առնչվում են Հարավային Կորեայում գլուխ բարձրացրած non-fungible token-երի / NFTs հետ:

HAECHI-IV-ը ի հայտ եկավ HAECHI-III-ից մեկ տարի անց, որը և հանգեցրեց 130 միլիոն դոլար արժողությամբ վիրտուալ ակտիվների առգրավմանը` կապված կիբեր-ֆինանսական հանցագործություններին և փողերի լվացման դեմ գլոբալ ճնշումներին:

«300 միլիոն դոլարի առգրավումը ապշեցուցիչ արդյունք է, որը հստակ ցույց է տալիս կիբերհանցագործությունների այսօրվա պայթյունավտանգ աճի տեմպերը», – նշել է Ինտերպոլի ղեկավար՝ Սթիվեն Կավանագը:

«Ապօրինի հարստության համանաման հսկայածավալ կուտակումը լուրջ սպառնալիք է համաշխարհային կիբերանվտանգության համար և թուլացնում է երկրների տնտեսական կայունությունն ամբողջ աշխարհում»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/