Հաքերները չարաշահում են Cisco-ի կրիտիկական խոցելիությունը

Հաքերները չարաշահում են Cisco-ի կրիտիկական խոցելիությունը

Cisco-ն նոր շտկումներ թողարկեց՝ անվտանգության կրիտիկական խոցելիության խնդիրը լուծելու համար, որն ազդում է Unified Communications-ի և Contact Center Solutions-ի արտադրանքների վրա: Կրիտիկական խոցելիության առկայությունը հաքերներին կարող է remote access ապահովել դեպի համակարգեր և վնասված սարքերը վերահսկելու հնարավորություն ընձեռնել:

Որակվելով որպես՝ CVE-2024-20253 (CVSS կատալոգում գնահատման միավորը՝ 9.9), խնդիրը բխում է օգտատերերի կողմից տրամադրված տվյալների ոչ ճիշտ մշակումից, որը հաքերները կարող են մեծապես չարաշահել:

«Կրիտիկական խոցելիության հաջող շահագործումը հաքերին web services user-ի անունով կարող է թույլ տալ կամայական հրամաններ կատարել օպերացիոն համակարգում», – ասվում է Cisco-ի կողմից տարածված խորհրդատվության մեջ:

«Թիրախավորված օպերացիոն համակարգ մուտք գործելու դեպքում հաքերը կարող է նաև root access հաստատել սարքերի վրա»:

Synacktiv-ի անվտանգության գծով փորձագետ՝ Ջուլիեն Էգլոֆին վերագրվել է CVE-2024-20253-ի հայտնաբերման և զեկուցման փաստը: Ցանկը հետևյալն է՝

-Unified Communications Manager (versions 11.5, 12.5(1), and 14)

-Unified Communications Manager IM & Presence Service (versions 11.5(1), 12.5(1), and 14)

-Unified Communications Manager Session Management Edition (versions 11.5, 12.5(1), and 14)

-Unified Contact Center Express (versions 12.0 and earlier and 12.5(1))

-Unity Connection (versions 11.5(1), 12.5(1), and 14), and

-Virtualized Voice Browser (versions 12.0 and earlier, 12.5(1), and 12.5(2))

Բացահայտման հիմնական շղթան մեկնարկեց այն բանից հետո, երբ Cisco-ն սկսեց շտկել Unity Connection-ին սպառնացող (CVE-2024-20272, CVSS-ում միավորը՝ 7.3) խոցելիությունը:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/