Instagram Threads-ը՝ Twitter-ի առաջիկա մրցակիցը, չի գործարկվի Եվրամիության երկրնեում՝ գաղտնիության հետ կապված խնդիրների պատճառով: Հայտարարությունն առաջինը հայտնել և տարածել է Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը (DPC):
Հայտնաբերված խնդրի մասին նկարագրվել և զեկուցվել է Irish Independent-ի կողմից:
Threads-ը Meta-ի պատասխանն է Twitter-ին, որը գործարկվելու է 2023 թվականի հուլիսի 6-ին:
Այն ներկայացված է որպես «text-based հավելված», որը Instagram-ի օգտատերերին թույլ է տալիս «քննարկել ամեն ինչ՝ շոշափելով բոլոր ակտուալ և ապագայում թրենդ դառնալու միտում վայելող թեմաները»:
App Privacy-իի «հավելվածի գաղտնիություն» բաժինը ցույց է տալիս, որ հավելվածը ներգրավում է օգտատերերի մասին պատմող լայն շրջանակ՝ ներառյալ առողջությունը, մարզավիճակը, գնումները, ֆինանսական տվյալները, գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները, որոնման պատմությունը, Usage Data-ն, կոնֆիդենցիալ տվյալներն ու դիագնոստիկան:
Ու թեև DPC-ն ակտիվորեն չի արգելափակել Threads-ի գործարկումը, Meta-ն զգույշ մոտեցում է ցուցաբերում ծառայությունը կիրառելի դարձնելու ուղղությամբ, որն ունի գաղտնիության խիստ պաշտպանվածություն: Համանման պատճառներով պայմանավորված, Google-ը ԵՄ-ում հետաձգել է իր արհեստական ինտելեկտի՝ Bard chatbot-ի գործարկումը:
Ընթացքը համընկնում է Twitter-ում կատարվող փոփոխությունների հետ, որոնք սկսեցին արգելափակել չգրանցված օգտատերերին՝ սահմանափակելով վեբ կայքից օգտվելու հնարավորությունը և սահմանափակելու այն գրառումների քանակը, որոնք նրանք կարող են տեսնել օրական կտրվածքով:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/