INTERPOL-ի գլխավորած համատեղ գործողությունը, որն ուղղված է թիրախավորված ֆիշինգին, banking malware-երին, հանգեցրել է 1300 կասկածելի IP հասցեների և URL-ների նույնականացմանը:
Իրավապահ մարմինների ջանքերը, որոնք ստացել են Synergia անվանումը, տեղի ունեցան 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ փորձելով մեղմել «ազգային կիբերհանցագործության աճն ու էսկալացիան»:
Ավելի քան 60 իրավապահ մարմինների համատեղ ջանքերով իրականացվեց ավելի քան 1300 սերվերների հայտնաբերման աշխատանքներ, որոնց 70%-ն արդեն վնասածերվել է: Հոնկոնգի և Սինգապուրի իշխանությունները վնասածերզել են համապատասխանաբար՝ 153 և 86 սերվեր:
Բացահայտումների ընթացքը տրվեց HAECHI-IV կոչվող ոստիկանական գործողությունից հետո, որը հանգեցրեց գրեթե 3500 անձանց ձերբակալության և 300 միլիոն դոլարի առգրավմանը՝ 34 երկրներում:
INTERPOL-ը ամենայն ուշադրությամբ հետևում է human trafficking-fuelled-ի հետևանքով ստեղծված խարդախությունների ընթացքին, որտեղ թիրախավորված կեղծ գովազդների միջոցով օգտատերերը խաբվում են և ակամայից կատարում կիբերհարձակմանը նպաստող տարբեր գործողություններ: Ենթադրվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ թրաֆիքինգի են ենթարկվել Հարավարևելյան Ասիայում՝ նման խարդախություններ իրականացնելու համար:
INTERPOL-ի փոխանցմամբ, Ուգանդայի իրավապահ մարմինների կողմից նոր տվյալներ են ստացվել բազմաթիվ քաղաքացիների մասին, որոնք տեղափոխվել են Դուբայ՝ հետագայում աշխատելու հեռանկարով Թաիլանդ և Մյանմար մեկնելու համար:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/