Իսպանիայի ոստիկանությունը ոչնչացրել է կիբերհանցագործների մեծաքանակ խմբին

Իսպանիայի ոստիկանությունը ոչնչացրել է կիբերհանցագործների մեծաքանակ խմբին

Իսպանիայի ոստիկանությունը հայտարարեց, որ ձերբակալել է 40 անձի՝ «Trinitarians» կոչվող կազմակերպված հանցավոր խմբավորմանը ներգրավված լինելու համար:

Բերման ենթարկվածների թվում են երկու հաքերներ, ովքեր ֆիշինգային մարտավարությամբ բանկային խարդախություններ են իրականացրել: Ձերբակալվածների շարքում կան 15 այլ անդամներ, որոնք մեղադրվել են մի շարք այլ հանցագործություններում, ինչպիսիք են՝ բանկային խարդախությունը, փաստաթղթերի կեղծումը տվյալների գողությունը և փողերի լվացումը:

Ենթադրվում է, որ այս խարդախ սխեման խաբել է ավելի քան 300,000 մարդու, ինչն էլ հանգեցրել է ավելի քան 700,000 եվրոյի կորստի:

Կիբերհանցագործները SMS-ի միջոցով կեղծ հղումներ են ուղարկել, որոնց վրա սեղմելիս օգտատերերին վերահղել են կեղծ հարթակներ, որոնք քողարկված են եղել օրինական հաստատությունների անվանումներով: Արդյունքով գողացել են նրանց հավատարմագրերը և մուտքի հասանելիություն ստացել նրանց էլ. դրամապանակներ:

Գողացված տվյալներն օգտագործվել են թվային ակտիվներ ձեռք բերելու համար, որոնք այնուհետև կանխիկացվել են խմբի անդամների կողմից՝ իրականացնելով օրինական վճարումներ: Ինչպես նաև հափշտակված գումարի մի մասը փոխնցվել է բանտում գտնվող անդամներին, իսկ մյուս մասով ձեռք են բերվել թմրամիջոցներ և զենք:

Իշխանությունները հայտնել են, որ Մադրիդի, Սևիլիայի և Գվադալախարա նահանգներում իրականացվել է 13 տների խուզարկություն, ինչի հետևանքով առգրավվել են՝ համակարգչային սարքավորումներ, padlock-եր, 5000 եվրո կանխիկ գումար, lock-picking հավաքածու և ավազակախմբին պատկանող գաղտնի փաստաթղթեր:

 

Աղբյուրը՝   https://thehackernews.com/