Իսրայելական լրտեսող ծրագրերի մատակարար QuaDream-ը կփակվի

Իսրայելական լրտեսող ծրագրերի մատակարար QuaDream-ը կփակվի

Իսրայելական լրտեսող ծրագրերի մատակարար QuaDream-ը մոտակա օրերին կդադարեցնի իր գործունեությունը: Այս որոշումը հաստատվեց այն բանից հետո, երբ Citizen Lab-ի և Microsoft-ի կողմից բացահայտվեց QuaDream-ի հաքերային գործիքակազմը:

Ընթացքի մասին հաղորդում է իսրայելական Calcalist բիզնես լրագիրը՝ հղում անելով որոշ անանուն աղբյուրների: Մասնավորապես նշվում է, որ ընկերությունը «արդեն որոշ ժամանակ առհասարակ չի գործում» և որ «մի քանի ամիս շարունակ, շատ ծանր վիճակում է գտնվել»:

Microsoft-ը REIGN-ը բնութագրել է որպես «malware և ենթակառուցվածքների հավաքածու, որը նախատեսված է բջջային սարքերից տվյալների արտահանման համար»:

Հարձակումները ենթադրում են iOS-ում ներկայումս առկա խոցելիության շահագործումը` հսկող սարքերի տեղակայման միջոցով, որոնք թույլ են տալիս գաղտնի կերպով հավաքել հեռախոսի գաղտնի տվյալները, ներառյալ՝ աուդիո, վիդեո, գրաֆիկական ֆայլերն ու գաղտնաբառերը:

QuaDream-ը, ինչպես նաև իր մյուս համակիր-գործընկերները՝ NSO Group-ն ու Candiru-ն, մասնավոր սեկտորի համար նախատեսված հարձակողական գործիք է (PSOA), որը շուկա է բերում հաքերային վերջին սերնդի գործիքներ` վտանգավոր կիբեր գործողություններ իրականացնելու համար:

Reuters-ի անցյալ տարվա բացահայտման համաձայն QuaDream-ը, կիրառելով iMessage-ի խոցելիությունը, ինքնուրույն կարողանում էր ներթափանցել iPhone-ների ներքին միջավայր:

Ընկերության փակումը հասունացավ նաև այն ժամանակ, երբ Haaretz-ը իրական փաստեր ներկայցրեց և լուսաբանեց իսրայելական կիբեր հարձակումներ իրականացնող ընկերության ՝ NFV Systems  կողմից իրականացված գործողությունները, որն առանց պաշտպանության նախարարության լիցենզիայի իր վերահսկողության տեխնոլոգիաները վաճառում էր արտասահմանյան երկրներին:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/