Տվյալների պահպանման սարքեր արտադրող` Western Digital ընկերությունը երկուշաբթի օրն արձանագրեց «ցանցային անվտանգության մի միջադեպ», որը չարտոնված մուտք էր նկատել դեպի իր համակարգեր:
Հիմնվելով փոխանցված տեղեկությունների վրա՝ խախտումը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 26-ին՝ թույլ տալով անհայտ երրորդ կողմին մուտք գործել «ընկերության մի շարք համակարգեր»:
Հաքերի հայտնաբերումից հետո Western Digital-ը նախաձեռնեց պաշպանական համապատասխան ջանքեր և դիմեց կիբերանվտանգության փորձագետների օգնությանը՝ հետաքննություն իրականացնելու համար:
Ընկերությունն իր ծառայություններից մի քանիսն արդեն իսկ անջատել է ցանցից՝ նշելով, որ հարձակման հեղինակը «համակարգերից կարող է որոշ կարևոր տվյալներ կորզել»:
Ապրիլի 2-ին հրապարակված հաղորդագրության մեջ ընկերության կողմից նշվել է հետևյալը, – «Western Digital-ը ներկայումս թերություններ է արձանագրում հետևյալ ապրանքատեսակներում՝ My Cloud, My Cloud Home, My Cloud Home Duo, My Cloud OS5, SanDisk ibi, SanDisk Ixpand Wireless Charger»:
ԹԱՐՄԱՑՈւՄ
Western Digital-ը նաև նշում է, որ «ներկայումս նկատվում են ծառայության ընթացիկ ընդհատումներ և աշխատանքային խափանումներ, որոնք հաճախորդներին թույլ չեն տալիս մուտք գործել՝ My Cloud, My Cloud Home, My Cloud Home Duo, My Cloud OS 5, SanDisk ibi, SanDisk Ixpand Wireless համակարգեր»։
Փորձագետների հավաստմամբ՝ «ինտենսիվ աշխատանքներ են տարվում ստեղծված տեխնիկական խնդիրները լուծելու և հասանելիությունը հնարավորինս շուտ վերականգնելու ուղղությամբ»:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/