LockBit-ը փրկագին է պահանջում

LockBit-ը փրկագին է պահանջում

LockBit հաքերային խմբավորումը, որն ավելի վաղ կոտրել էր Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը, նրանից շուրջ 80 մլն դոլար է պահանջել որպես “փրկագին”, հաղորդում է Financial Times թերթը:

Երեք շաբաթվա ընթացքում փոստը բանակցություններ է վարել հաքերների հետ ՝ քննարկելով ընկերության եկամուտներն ու բիզնես խնդիրները ։ LockBit հաքերները պահանջել են International Distribution Services ընկերության տարեկան հասույթի 0,5 տոկոսը, որի մեջ մտնում է թագավորական փոստը։ Սակայն փոստի կողմից բանակցությունների մասնակիցներից մեկը  հայտարարել է, որ իրենք “ոչ մի պարագայում” չեն վճարելու սահմանված գումարը և այն անընդունելի են համարում:

Անհաջող բանակցությունների դեպքում հաքերները սպառնում են ընկերության տվյալների մեծ ծավալներ հրապարակել :