LockBit Ransomware հաքերին տուգանել են 860,000 դոլարի չափով

LockBit Ransomware հաքերին տուգանել են 860,000 դոլարի չափով

34-ամյա Կանադաբնակ ռուս հաքերը LockBit global ransomware օպերացիան ծավալելու համար դատապարտվել է չորս տարվա ազատազրկման։

Միխայիլ Վասիլիևն ի սկզբանե ձերբակալվել էր ԱՄՆ արդարադատության նախարարության (DoJ) կողմից՝ մեղադրվելով «Ներքին համակարգերի համակարգիչները վնասելու և դրանցում ransomware–եր տարածելու համար»։

Վասիլևի բանտարկության մասին լուրն առաջինը հայտնեց CTV News-ը։

Ենթադրվում է, որ նա հաքերական իր առաջին քայլերը սկսել է հենց COVID-19 համաճարակի ժամանակ՝ փորձելով տարբեր ransom–ներ կիրառել և կանադական տարբեր ընկերություններից կոնֆիդենցիալ տվյալներ հափշտակել։

Վասիլևը պարտավորվել է 860,000 դոլար փոխհատուցում անել։

Այլ տուժածների վերաբերյալ դեռևս չկան նոր մանրամասներ և բացահայտումներ, կան միայն հին կամ կեղծ թիրախներ, որոնք ստեղծվել էին զուտ տպավորություն ստեղծելու համար։

«Bitcoin Fog-ը կրիպտոարժույթների ամենաերկարակյաց ‘mixer’–ն է, որը կիբերհանցագործների շրջանում, ովքեր ցանկանում էին թաքցնել իրենց ապօրինի եկամուտները իրավապահ մարմիններից, հայտնի դարձավ որպես փողերի լվացման շատ հարմար միջոց, », – նշվում է ԴԴ-ում:

«Իր տասնամյա գործունեության ընթացքում Bitcoin Fog-ը տեղափոխել է ավելի քան 1,2 միլիոն բիթքոին, որը գործարքների պահին գնահատվել է մոտավորապես 400 միլիոն դոլար»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/