Massive Sign1 արշավը վնասել է ավելի քան 39,000 WordPress կայքեր

Massive Sign1 արշավը վնասել է ավելի քան 39,000 WordPress կայքեր

Sign1 կոչվող լայնամասշտաբ արշավը վերջին վեց ամիսների ընթացքում վնասել է WordPress-ի ավելի քան 39000 կայք։ Հարձակման ժամանակ օգտատերերին կեղծ կայքեր հղելու համար JavaScript-ի injection–եր են օգտագործվել։

Սուկուրիի այս շաբաթ հրապարակված զեկույցում նշվում է, որ malware-ի ամենավերջին տարբերակը միայն վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 2500 կայք է վնասել։

XOR-ով կոդավորված JavaScript կոդը հետագայում վերծանվում և օգտագործվում է remote սերվերի վրա տեղակայված JavaScript ֆայլը գործարկելու համար: Այն ի վերջո հեշտացնում է վերահղումները դեպի VexTrio-ով աշխատող traffic distribution համակարգեր (TDS)։

Malware-ն անընդհատ դինամիկ URL-ներ է գեներացնում։ Բուն ընթացքի տրամաբանական հաջորդականության համաձայն կայքի այցելուներն այնուհետև տեղափոխվում են այլ կեղծ հարթակներ։

Արշավի ժամանակ մուտքի իրավասություն ստանալու համար հաքերներն օգտագործել են plugin–երն ու theme–երի անվտանգության խոցելիությունները։

«Injection-երից շատերը գտնվում են WordPress-ի HTML widget–երում, որոնք հաքերներն ավելացնում են վտանգված կայքերում», – նշում է Մարտինը:

«Հաքերները հիմնականում տեղադրում են հենց օրինական Simple Custom CSS and JS plugin–ը»:

 

Աղբյուր՝ https://thehackernews.com/