Meta-ն Չինաստանի և Ռուսաստանի կողմից հովանավորվող երկու խոշորագույն գործողություն է խափանել ՝ իր հարթակում արգելափակելով հազարավոր օգտահաշիվներ և էջեր:
Ցանցը, որը ներառում էր 7,704 Facebook օգտահաշիվ, 954 էջ, 15 խումբ և 15 Instagram հաշիվ, ղեկավարվել է «աշխարհագրորեն ցրված օպերատորների» կողմից, որոնք հրապարակել են տարբեր տեսակի բովանդակություն Չինաստանի և նրա Xinjiang նահանգի մասին, ինչպես նաև քննադատել են ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ներքաղաքական իրավիճակը:
Գործունեության առանցքային հիմքում ընկած է համատարած սպամի կիրառումը, որոնց սկզբնաղբյուրը գալիս է Spamouflage կլաստերից (նույն ինքը՝ DRAGONBRIDGE), որը դեռևս ակտիվ է եղել 2018 թվականից, երբ Meta-ն բացահայտել է Չինաստանի իրավապահների մարմիններին առնչվող հղումները:
«Spamouflage-ի գրառումների վերաբերյալ ստացած բազմաթիվ մեկնաբանություններ, որոնք մենք դիտել ենք, եկել են Spamouflage-ի այլ օգտահաշիվներից»,- նշում է Մետան:
«Բողոքարկման մի քանի դեպք է արձանագրվել, որոնց ժամանակ Twitter-ում և YouTube-ում Spamouflage բովանդակությունը ուժեղացվել է ինֆլյուենսերների կողմից»:
Սոցիալական մեդիայի հսկան ասում է, որ արգելափակել է հազարավոր կասկածելի կայքերի տիրույթներ, ինչպես նաև կեղծ օգտահաշիվներ, որոնք կապված են ռուսական կառույցների հետ և հայտնի են որպես Doppelganger: Այն վերագրվել է Structura National Technologies և Social Design Agency գործակալություններին:
«Այս գործողությունը կենտրոնացած է հիմնականում լրատվամիջոցների և պետական կառույցների կայքերի վրա և նպատակ ունի կեղծ հոդվածներ տարածել, որոնք ուղղված են Ուկրաինային աջակցության թուլացմանը», – ասել է Ռոզենը:
«Այժմ այն ընդլայնվել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի սկզբնապես թիրախավորումից դուրս՝ ներառելով նաև ԱՄՆ-ն ու Իսրայելը»:
Նոր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ արհեստական ինտելեկտի գեներատիվ մոդելները կարող են օգտագործվել՝ ապատեղեկատվություն ստեղծելու և տարածելու համար՝ X-ում բացահայտելով Fox8 botnet-ը (նախկինում՝ Twitter):
Աղբյուրը՝ https://thehackernews.com/