Meta-ն զանգերի համար գործարկում է End-to-End Encryption-ը

Meta-ն զանգերի համար գործարկում է End-to-End Encryption-ը

Meta-ն պաշտոնապես սկսել է աջակցել Messenger-ի անձնական զանգերի համար նախատեսված end-to-end encryption (E2EE)-ը և one-to-one by default տարբերակը:

«Սա սովորական անվտանգության թարմացում չէ, մենք հիմնովին վերակառուցել ենք հավելվածը», – նշել է Meta-ի Messenger-ի փոխնախագահ՝ Լորեդանա Քրիսանը:

Գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, ով դեռևս 2019-ին հայտարարեց «սոցիալական ցանցերի գաղտնիության վրա հիմնված տեսլականու» մասին, նշեց, որ թարմացումը գալիս է «տարիների աշխատանքից հետո»: Հարկ է նշել, որ Messenger-ում խմբային հաղորդագրությունների E2EE-ն դեռ փորձարկման փուլում է:

Գաղտնագրված զրույցներն առաջին անգամ ներդրվել են Messenger-ում որպես opt-in feature ունեցող գաղտնի խոսակցություններ: Meta-ի Instagram-ն ունի նաև E2EE-ի համապատասխան աջակցություն հաղորդագրությունների և զանգերի համար:

Այդ նպատակով այն ոչ միայն թարմացրել է ավելի քան 100 գործառույթ՝ ներառելով գաղտնագրումը, այլև օգտատերերի համար մշակվել են նոր եղանակներ, ինչպիսի է օրինակ PIN-ի կարգավորումը:

Meta-ի գաղտնագրման վերջին հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, կվերածվի շարունակական բանավեճի, որը ներառում է գաղտնիությունը և իրավապահ մարմինների կարողությունը բովանդկող իրական ապացույցներ:

Աղբյուրը՝  https://thehackernews.com/