Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի և Չինաստանի հովանու ներքո գործող հաքերական խմբերը փորձարկում են արհեստական ինտելեկտի (AI) և large language մոդելների (LLMs) հնարավորությունները, որպեսզի համալրեն և կատարելագործեն իրենց ընթացիկ կիբերհարձակումները:
Առաջին բացահայտումները լուսաբանվեցին Microsoft-ի կողմից՝ Open AI-ի վերաբերյալ հրապարակված զեկույցում:
Թեև մինչ օրս LLM-ների կիրառմամբ նոր հարձակումներ չեն հայտնաբերվել, AI տեխնոլոգիաների հետախուզումը գերազանցել է հարձակման շղթայի փուլերը:
Հաքերային այլ ուշագրավ խմբերից մի քանիսը թվարկված են ստորև՝
– Emerald Sleet (aka Kimusky), Հյուսիսային Կորեայում գործող հաքերական հանցախումբ, որն իր հարձակումներում չարաշահում է LLM-ները:
– Crimson Sandstorm (aka Imperial Kitten), որը ևս LLM-ներ՝ է օգտագործում:
– Charcoal Typhoon (aquatic Panda), չինական հանցախումբ, որն իր հարձակվողական արշավներում LLM-ներ է կիրառում:
– Salmon Typhoon (aka Maverick Panda), չինական հանցախումբ, որը ևս LLM-ներ է կիրառում՝ տեխնիկական փաստաթղթերը թարգմանելու և հայտնաբերումից խուսափելու համար:
Microsoft-ը մի շարք սկզբունքներ է մշակել, որպեսզի տարբեր հաքերական հարձակումներում մեղմի AI գործիքների և API-ների օգտագործումը, ինչպես նաև ստեղծի հուսալի ներքին անվտանգություն:
Աղբյուրը՝ https://thehackernews.com/