Microsoft-ը ներկայացնում է GPT-4 AI-Powered Security Copilot գործիքը

Microsoft-ը ներկայացնում է GPT-4 AI-Powered Security Copilot գործիքը

Երեքշաբթի օրը Microsoft-ը թողարկեց Security Copilot-ի սահմանափակ նախադիտումը մատնանշելով AI-ի վրա հիմնված գործառույթները՝ «end-to-end  արագությամբ և մասշտաբով»:

OpenAI-ի GPT-4-ի անվտանգության մոդելի շնորհիվ, այն դիտարկվում է որպես անվտանգության վերլուծության գործիք, որը կիբեռանվտանգության վերլուծաբաններին հնարավորություն է տալիս արագորեն արձագանքել հարձակումներին, մշակել ազդանշանները և գնահատել ռիսկի ազդեցությունը համակարգի վրա:

Այն համախմբում է Microsoft Sentinel-ի, Defender-ի և Intune-ի արտադրատեսակների վերաբերյալ բոլոր դիտարկումներն ու տվյալները, որպեսզի օգնի անվտանգության թիմերի աշխատակիցներին ավելի լավ հասկանալու իրենց միջավայրը:

Օգտատերերը կարող են դիմել Security Copilot-ին՝ կասկածելի օգտատերերի մուտքերի մասին որոշակի տեղեկատվություն ստանալու համար, այն ներկայացնել PowerPoint-ով, որտեղ նկարագրվում է միջադեպը և դրա ողջ շղթան: Security Copilot-ը կարող է նաև ընդունել ֆայլեր, URL-ներ և կոդի որոշակի հատվածներ:

«Այսօր կիբեռանվտանգության ոլորտի մասնագետների դեմ շատ հարցեր կան կուտակված», – նշում է  Microsoft-ի անվտանգության և կառավարման բաժնի կորպորատիվ փոխնախագահ՝ Վասու Ջակկալը:

Security Copilot-ը Microsoft-ի վերջին AI push-ն է, որը վերջին երկու ամիսների ընթացքում իր ծրագրային առաջարկներում անշեղորեն ինտեգրում է  արհեստական ինտելեկտի առանձնահատկությունները՝ ներառելով Bing-ը, Edge-ը, GitHub-ը, LinkedIn-ը և Skype-ը:

Microsoft 365 Copilot-ի գործարկմանը տրամաբանորեն հաջորդեց դրա զարգացումը, որն ինտեգրում է AI-ի ֆունկցիոնալ հնարավորություններն ու հավելվածնեը, ինչպիսիք են՝ Office-ը, Outlook-ն և Teams-ը:

Աղբյուրը՝ https://thehackernews.com/