Microsoft-ը Windows 11-ում Passkey-երի աջակցություն է ապահովում

Microsoft-ը Windows 11-ում Passkey-երի աջակցություն է ապահովում

Microsoft-ը, որպես desktop operating system-ի հիմնական թարմացման մաս, Windows 11-ի passkey-երի  աջակցություն է տրամադրում:

Այդ ֆունկցիան օգտատերերին թույլ է տալիս մուտք գործել կայքեր և հավելվածներ՝ առանց օգտվողի անուն և գաղտնաբառ տրամադրելու, փոխարենը՝ հրամանն ամբողջացնելու համար PIN և biometric տվյալների անհրաժեշտություն է պահանջում:

Հիմնվելով FIDO ստանդարտների վրա՝ Passkey-երի մասին առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականի մայիսին: Դրանից հետո այն ընդունվել է Apple-ի, Google-ի և մի շարք այլ ընկերությունների և ծառայությունների կողմից:

Passkey-երն եզակի են յուրաքանչյուր կայքի կամ հավելվածի համար և վերացնում են բարդ գաղտնաբառեր տեղադրելու և դրանք հիշելու դժվարությունը: Դրանք նաև սինխրոնիզացնում են նույն օպերացիոն համակարգի  ներսում գտնվող այլ սարքերի միջև աշխատանքը՝ հեշտացնելով մուտքի գործընթացը:

Windows-ում գաղտնաբառերը ստեղծվում են Windows Hello-ի միջոցով: Օգտատերերը կարող են կառավարել իրենց պահպանված անցաբառերը՝ կատարելով Start > Settings > Accounts > Passkeys հրամանները:

Ընկերություններին առնչվող երկու այլ ուշագրավ առանձնահատկություններ ներառում են built-in Windows Firewall-ի թարմացումները և Custom App Control -ի նոր տարբերակը, որպեսզի համոզվեն, որ սարքերում թույլատրվում են միայն հաստատված և վստահելի հավելվածներ և համակարգը պաշտպանում են կեղծ ու վնասակար կոդերից:

«Վերահսկելով անցանկալի կամ վնասակար ծածկագրերը՝ հավելվածների վերահսկումը համակարգի ընդհանուր անվտանգության ռազմավարության կարևոր մասն է», – նշումէ Ուեսթոնը:

«Հավելվածների վերահսկումը հաճախ համարվում է անցանկալի malware-ներից պաշտպանվելու ամենաարդյունավետ ու պրակտիկ տարբերակը»:

 

Աղբյուրը՝  https://thehackernews.com/